ՀՀ պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում փոփոխություններ են կատարվել:

Ըստ այդ փոփոխությունների, այսուհետ բաց տարածքներում կարող են դիմակ չկրել որոշակի հիվանդություններ ունեցող անձինք:

Համաձայն փոփոխության.

«Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»:

Այս որոշումն ուժի մեջ է մտնում այսօր, ժամը 23:59-ից: