Arcrun Hovhannisyan

Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է. Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։