Mamedyarov

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել ԱԳՆ և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Կարծում եմ, մեր դիվանագիտական գործունեությունը կարող էր ավելի արդյունավետ լինել: Բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է հարձակվողական լինի, այլ ոչ թե պասիվ, պաշտպանողական: Չպետք է լինի դիվանագիտություն, որը վախենում է արտահայտվել, որ ինչ-որ մեկին դուր գա», – ասել է Ալիևը:

«Ցավոք, վերջին շրջանում մեր դիվանագիտությունը որոշ դեպքերում զբաղված է անիմաստ գործերով ու խոսակցություններով: Ի՞նչ բանակցություն կարող է լինել Covid-19-ի հարցով մի երկրի հետ, որի հետ մենք հակամարտության մեջ ենք: Սա ի՞նչ է: Մի՞թե սկսել ենք համագործակցել Հայաստանի հետ», – նշել է նա:

«Հայաստանի վարչապետն ասում է՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Ես պատասխանում եմ: Իսկ արտաքին գործերի նախարարությունը որևէ մակարդակով պատասխանե՞լ է: Չեմ լսել: Ադրբեջանի ժողովուրդը նույնպես չի լսել», – շարունակել է դժգոհել Ադրբեջանի ղեկավարը:

«Ինչո՞վ էր զբաղված ԱԳՆ-ը: Ու՞ր էր նախարարը: Ամսի 12-ից, երբ սկսվեցին դեպքերը, բոլորս աշխատավայրերում էինք: Մինչև առավոտ աշխատում եմ, վարչապետն աշխատավայրում է: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Պետական անվտանգության ծառայության պետը, արտաքին հետախուզական ծառայության պետը, ներքին գործերի նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, բոլորը գիշեր-ցերեկ աշխատավայրում են: Չկարողացա գտնել արտաքին գործերի նախարարին», – ասել է Ալիևը:

«Ալի Ասադովին հարցրեցի՝ ու՞ր է նա: Եվ նա ի՞նչ ասաց քեզ: Զեկուցիր», – ասել է Ալիևը:

Վարչապետ Ալի Ասադով. «Պարոն նախագահ, ես հարցրեցի, նա ասաց, որ տնից է աշխատում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր նախարարների խորհրդի նիստի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը, նրան անվանել անպատասխանատու ու դժգոհել վերջինիս աշխատելաոճից: Նա հայտարարել, թե Մամեդյարովին չի հաջողվում միջազգային կառույցներին պատշաճ կերպով զեկուցել իրավիճակը:

«Հուլիսի 12-ից մենք բոլորս աշխատում ենք արտակարգ ռեժիմով, անգամ գիշերները, աշխատում են վարչապետը, ՆԳ նախարարը, ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի նախագահը, ես չեմ տեսնում միայն Մամեդյարովին, ու՞ր է նա, ինչո՞վ է զբաղվում, ես կարծում եմ՝ արտաքին քաղաքական աշխատանքը մեր կարող էր ավելի լավ լինել, չպետք է վախենալ ասել մի բան միայն նրա համար, որ գոհացնենք ինչ-որ մեկին: Ես հանձնարարականներ եմ տվել, բայց նախարարից ոչ մի արդյունք չեմ տեսել»,-ասել է Ալիեւը:

Նա քննադատել է Մամեդյարովին նաեւ հայկական կողմի հետ ունեցած բանակցությունների համար.

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի հետ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության մասին հարցեր: Այդ երբվանի՞ց ենք մենք սկսել համագործակցել հայերի հետ: Պետք էր քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը, ոչ թե կորոնավիրուսը: Հայաստանի վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», Արտաքին գործերի նախարարությունը բացարձակ չի արձագանքում այս հայտարարությանը, միայն ես եմ խոսում, այնինչ դա ԱԳՆ-ի գործն էր, ու՞ր էր ԱԳՆ-ն»,-ասել է նա:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որից Ալիեւը հետաքրքրվել է, թե ուր է Մամեդյարովը հուլիսի 12-ից, պատասխանել է, որ վերջինիս հետ ինքը կապվել է, խոսել, Մամեդյարովը հայտնել է, թե աշխատում է տնից, հուլիսի 12-ի իրադարձությունների մասին տեղեկացել է ցերեկը միայն, նախագահի օգնականի հետ իրավիճակի մասին խոսել է երեկոյան:

Ասադովի խոսքերով, ինքը ԱԳ նախարարին է փոխանցել նախագահի հորդորները, սակայն՝ արդյունքը տեսնում են բոլորը:

Որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ հայտնում են, որ սպասվում է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը: Այս պահին հստակ չէ Մամեդյարովը հրաժարական է տվել, թե ոչ: