exxv

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսը «Թվիթեր»-ի իր էջում աջակցություն է հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները:

«Հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը կրակում են Տավուշում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Պինդ կացեք, եղբայրներ»,- գրել է նա:

Եվրախորհրդի մեկ այլ՝ գործող պատգամավոր Մարտին Սոննեբորն էլ իր հերթին է գրառում կատարել՝ նշելով.

«Ադրբեջանը նորից կրակում է, իսկ գերմանական ՔԴՄ/ՔՍՄ-ի քաղաքական գործիչները կաշառք են վերցնում այդ մեռած ռեժիմից: Ինչ ամոթ է»: