Dram

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում, որի արդյունքում Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանները ստիպված կլինեն վճարել իրենց կողմից օգտագործված ջրի հեռացման համար:

Կառավարությունը նախատեսում է, որ ձկնաբուծարանների կողմից ընդերքից արդյունահանվող, իսկ օգտագործումից հետո դրենաժային համակարգ լցվող ջրի համար պետք է առանձին վճար սահմանվի, որը կգործի 2021թ. հունվարից:

Ձկնաբուծարաններից գանձվող գումարը կօգտագործվի դրենաժային համակարգը մաքրելու համար: Հիմա այդ համակարգը մաքրվում է պետական միջոցներով, որը, սակայն, բավարար չէ համակարգի կենսագործունեությունն ապահովելու համար»: