serzh-robert

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աջակիցները սպասում են, որ առաջիկայում վերջինս հանդես կգա կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությամբ:

Քոչարյանը ցանկանում է կուսակցություն ստեղծել, որպեսզի տարանջատվի ՀՀԿ-ից: Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը և նրա մերձավոր շրջապատը չափազանց վատ են տանում ռոբասերժական արտահայտությունը, որի միջոցով Քոչարյանին նույնականացնում են Սերժ Սարգսյանի հետ:

Քոչարյանին թվում է, թե բավական է, որ ինքը հանդես գա առանձին կուսակցությամբ ու միանգամից կտարանջատվի ՀՀԿ-ից և Սերժ Սարգսյանից»: