Ռուսաստանցի բժիշկները, որոնք կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ աշխատանքի փորձ ունեն, չեն վստահում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը։

Այս մասին վկայում են «Լևադա ցենտր» կազմակերպության անցկացրած հարցման տվյալները։ 502 բժիշկներից 60%-ը, ըստ հարցման, չի հավատում պաշտոնական տվյալներին։ Այս մասին հայտնում է Վեդոմոստին։

Մոտ 50 տոկոսը հավատում է, որ վարակվածների ու մահացածների պաշտոնական թվերը նվազեցված են, իսկ 10 տոկոսը հավատում է, որ ուռճացված են։ Բժիշկների միայն 23%-ն է հավատում, որ տվյալները հավաստի են։

Հարցված բժիշկների 64 տոկոսը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում պետության գործողություններն անբավարար են։ 44 տոկոսը վստահ է, որ բժշկական անձնակազմին խելամիտ ծանրաբեռնվածությամբ ապահովելու համար գրեթե ոչինչ չի արվել։