Samvel Martirosyan

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հայկական անուն ազգանունով ադրբեջանցիների կողմից կոտրված էջի օգտատիրոջ գրառում, որում վերջինս հայտնում է, թե իբր հայկական կողմը կորուստներ ունի։

«Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է։ Մարդը այս պահին փորձում է վերականգնել հաշիվը։ Իսկ իրա տեղը գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ ՄԻ հավատացեք սենց բաների։ Խմբերի ադմիններ, բարի եղեք ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին»,- գրել է մեդիափորձագետը։