Ինչպես գիտեք, երեկ ուշ երեկոյից Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Մայրաքաղաք Բաքվում ցուցարարների թիվը, որոնց միացել էի շրջակա քաղաքներից ժամանածները, կեսգիշերն անց հասել էր մի քանի տասնյակ հազարի: Թեմայի շուրջբ կարծիք է հայտնել քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Այս իրադարձությունը ոչ միայն աննախադեպ էր իր մասշտաբներով, այլև այն հանգամանքով, որ ցուցարարները ինչ-որ պահի ներխուժեցին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։ Բաքուն, քիչ թե շատ մեծ ցույց չի տեսել 1990-ականներից: Բայց երբ մարդկանց դուրս ես թողնում փողոցներ ու հրապարաներ, անկախ նպատակներիցդ, դա մթնոլորթ է փոխում: Եվ արդյուքները երկար սպասել չտվեցին, ի սկզբնե կառվարության կողմից ծրագրված և կազմակրեպված հակահայկական ցույցը՝ Չենթարկվելով իշխանությունների պահանջներին՝ աստիճանաբար սկսեց վերաճել բողոքի ցույցի, որի մեջ կային թե՛ կրոնական, թե՛ ազգայնամոլական և թե՛ սոցիալական կարգախոսներ։