«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բավական ծանր է տանում կորոնավիրուսային վարակը:

Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նա ունի ուղեկցող հիվանդություն՝ ասթմա:

Ըստ մեր աղբյուրի՝ Ծառուկյանը մշտապես գտնվում է բժշկական հսկողության տակ»: