Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը այսօր ավարտել է իր ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում և կվերադառնա տուն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.

«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։

Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։

Ի գիտություն – Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, Հայոց բանակից զորացրվել է և րոպեներ առաջ տուն մտել։ Վարչապետը ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Միասին»: