Gagik Tsarukyan

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքները քննությունը: Օրենքի համաձայն՝ այն ընթանալու ա դռնփակ:

Նիստից առաջ պաշտպանական կողմը լրագրողների հետ ճեպազրույց չունեցավ, սակայն նշենք, որ նրանք դատարան մտան առանց Ծառուկյանի: Նրա մասնակցությունը վերաքննիչ դատարանում պարտադիր չէ, այսինքն՝ նիստը կարող է կայանալ առանց ամբաստանյալի էլ:

Ծառուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը) եւ առաջադրված մեղադրանքն քաղաքական հետապնդում է որակում:

Հունիսի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ առկա հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքները: Դատարանի որոշումը բողոքարկել են երկու կողմերն էլ. պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել հիմնավոր կասկածի առկայության, դատախազությունը՝ կալանավորման հիմքերի բացակայության դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի գործով որոշում կայացնելու:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ. «Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները, դատարանի կողմից բավականին խորը հարցադրումներ առաջադրվեցին երկու կողմերին էլ, եւ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»:

Պաշտպանի խոսքով՝ այն կհրապարակվի վաղը, սակայն դեռեւս հստակ չէ, թե կոնկրետ որ ժամին: