Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովին ներկայումս իր թեկնածությունն է առաջադրել երկու դատավոր:

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածությունն առաջադրելու մասին դիմումներից մեկը ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։

Հուլիսի 31-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ կընտրվի նրանց թեկնածուն։

ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրելու են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Կառավարությունն արդեն իսկ առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին: