Zinvor

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդություններն ու ստորագրել Տավուշի սահմանին հակառակորդի կրակից զոհված 4 զինծառայողի պարգեւատրման հրամանագրերը:

Համապատասխան հրամանագրերում ասվում է. Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով:

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Հայ-ադրբեջանական սահմանին մարտական ծառայություն իրականացնելիս հուլիսի 13-ին հակառակորդի կրակից մարմնական վնասվածքներ ստացած երկու ոստիկանի առողջական վիճակը լավ է, բարդություններ, խնդիրներ չկան: Այս մասին նշել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը:

«Ամեն ինչ արվում է ոստիկանների համար: Նրանք ՀՀ ոստիկանության պետի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վիրավոր ոստիկաններին կցուցաբերվի աջակցություն, առաջին հերթին՝ նյութական»,- ասել է Տիգրան Եսայանը:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13-ին տեղեկացրել էր, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել: