Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք պայմանագրային զինծառայող է վիրավորվել: 

Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա հավելեց, որ զինծառայողները թեթև բեկորային վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ, ՊՆ խոսնակը հայտնել էր երկու ոստիկանի վիրավորվելու մասին. նրանց վնասվածքները նույնպես թեթեւ աստիճանի են: