Zinvor

Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Տավուշում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: «Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Փառք մեր բանակին», – գրել է նա իր Ֆեյսբուքի իր էջում:

Հայկական զինված ուժերը Տավուշում նոր դիրք են զբաղեցրել, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները: Այդ դիրքն ու հենակետը սպառնում էին հայկական մի քանի գյուղի, – ասաց տեղեկացված աղբյուրը, որի անունը՝ ելնելով իրավիճակից, կայքը չի բացահայտում: