axjik paxcnel

Անծանոթ տղամարդը սեքսուալ բռնություններ է կատարել կնոջ նկատմամբ, ձերբակալման վայր տեղափոխելիս փորձել է փախչել: ՔԿ-ն հայտնում է, որ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:

2020 թվականի հուլիսի 26-ին Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-ի սահմաններում, անծանոթ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա կնոջից վերցվել է բացատրություն, էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Վանաձորի 29-ամյա բնակչուհին ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է, 36 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ 29-ամյա կնոջ կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Բացի այդ, 36-ամյա տղամարդը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքից ձերբակալված անձանց պահման վայր տեղափոխվելու ժամանակ փորձել է դիմել փախուստի, սակայն նրան ուղեկցող ոստիկանության ծառայողների կողմից կանխվել է նրա փախուստը:

Ձերբակալված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասով և 34-355-րդ հոդվածի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն: