Մեր համազգային փեսան շարունակում է զարմացնել հանրությանն իր դարակազմիկ մտքերով: Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե «ՍԴ-ի մասին» օրենքին կողմ քվեարկած 86 պատգամավորները և Նիկոլ Փաշինյանը դատվելու են:

«Հիշեցնեմ, որ երբ ժամանակին Հայաստանը ծանր պատերազմական վիճակում էր և նմանատիպ հարձակման էր ենթարկվում մեր պաշտպանական գերատեսչությունը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, հիշում եմ, որ Սպարապետը մի այսպիսի հրաշալի միտք ասաց. «Շատ մի շտապեք, դեռ կհասցնեք մեզ գնդակահարել, թողեք մենք պատերազմը հասցնեք հաղթական ավարտին, հետո մեզ գնդակահարելու ժամանակ, երևի թե կունենաք»: Հիմա մեր փեսա & Company-ն ժամանակից շուտ է իր ցանկությունները շրջանառության մեջ դնում՝ հաշվի չառնելով, որ ՀՀ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և իրենց մերժել է այնպիսի ուժգնությամբ, որ մնացել է իրենց ցանկությունները ընդամենը Facebook-ի միջոցով շրջանառության մեջ դնելը»,- ասաց նա: