«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:

Նախատեսվում է խստացնել տեխզննման ընթացակարգը, և եթե այժմ մեքենաների սեփականատերերը տեխզննման կտրոն են ստանում բանկում համապատասխան վճարումներ կատարելուց հետո, ապա հիմա միայն լիցենզավորված տեխզննման ծառայությունում համապատասխան ստուգում անցնելուց հետո:

Բացի այդ, 10 տարուց ավելի տարիք ունեցող տաքսիները, ավտոբուսները, տրոլեյբուսները, վտանգավոր բեռներ տեղափոխող մեքենաները տեխզննում կանցնեն տարին 2 անգամ: Իսկ, օրինակ, 4-10 տարեկան մեքենաները` 2 տարին մեկ անգամ»:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •