Putin Vladimir

Ռուսաստանի Դաշնությունում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների հաշվարկը: Մշակված է քվեաթերթիկների 99,9 տոկոսը:

Արդյունքների համաձայն,  ռուսների 77,93 տոկոսը կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: ՌԴ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, փոփոխություններին դեմ է ընտրողների 21,26 տոկոսը:

Ամբողջ Ռուսաստանի տարածքումհանրաքվեի մասնակցության ցուցանիշն  ընտրատեղամասերը փակելու պահին ավելի քան 65 տոկոս է կազմել:

Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, կզրոյացվեն Պուտինի նախորդ 2 նախագահության ժամկետները, եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, քանի որ, ըստ գործող Սահմանադրության, նույն անձը չի կարող 2 անգամից ավելի առաջադրվել նախագահի պաշտոնում:

Համառուսաստանյան հանրաքվեն նախատեսված էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: