Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին.

Իմ որոշմամբ, քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայնքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: