em

Երկրորդ եռամսյակում Եվրամիության տնտեսությունը, ըստ նախնական գնահատականների, տարեկան կտրվածքով 14,4% -ով անկում է գրանցել: Սա ռեկորդային անկում է՝ 1995 թվականից ի վեր:

Առաջին եռամսյակի համեմատությամբ, ՀՆԱ-ն անկում է գրանցել 11,9% -ով, ասվում է Eurostat- ի մամլո հաղորդագրության մեջ:

Եվրոյի գոտում Եվրամիության ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կրճատվել է 15%-ով, եռամսյակային մասով `12.1%-ով: Եվրամիության ՀՆԱ-ի հաջորդ գնահատումը կհրապարակվի օգոստոսի 14-ին: