Aroxjapahutyun

Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 515 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 33 հազար 5 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 619 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 996-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 21 հազար 348 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 592 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 189-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 139 հազար 220 քաղաքացի: