Aroxjapahutyun

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 523 նոր դեպք (ընդհանուր 26065), ապաքինվել է 515 հոգի (ընդհանուր 14563), բացասական թեստերի թիվը՝ 1298, մահացել են 10-ը, ևս 2 հոգի մահացել են այլ պատճառներով (ընդհանուր 453, մահեր այլ պատճառներով՝ 149)։

Այսպիսով՝ այսօր կա  կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •