ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են սահմանադիր մարմինների կողմից Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների վերաբերյալ հարցերը:

Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների թեկնածուներին: Տեսակետներ հնչեցվեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը պարզ կլինի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •