«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքննություն իրականացնելու համար:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ հայտնել, որ իր թոշակի եւ իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին եւ վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել: Եվ, ահա, Գլխավոր դատախազությունը, ստանալով Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար:

Դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն տեղեկությունը պարզելու համար, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ Գլխավոր դատախազությունը նյութեր նախապատրաստելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին է ուղարկել քաղաքացու դիմումը: Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •