leksandr Lukashenko batka

Բելառուսում որոշել են փորձարկել «գունավոր հեղափոխությունների» նոր տեխնոլոգիաները, բայց չի ստացվի, ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և խորհրդարանի հղված ուղերձում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Որոշել են մեզ՝ ամուր, մոնոլիտ հանրության վրա մշակել այդ «գունավոր հեղափոխությունները»՝ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Չի ստացվի», – ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, ինտերնետ-թրոլների բանակն օրուգիշեր աշխատում է, որ ապակայունացնի վիճակը երկրում։

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Վալերի Ցեպկալոն, որը երկիրը լքել է այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել նրան որպես նախագահի թեկնածու, բաց նամակ է ուղարկել 32 երկրների առաջնորդներին՝ հորդորելով նրանց աջակցել Բելառուսում «ազատ և արդար» նախագահական ընտրությունների անցկացմանը: Այս մասին հաղորդում է RBK-ն:

Նամակում Ցեպկալոն նշում է, որ վերջին 26 տարվա ընթացքում Բելառուսը ղեկավարվում է նույն անձի կողմից, ով ստեղծել է ավտորիտար ռեժիմ և անտեսել է ժողովրդավարական հասարակության հիմնական արժեքները:

«Երկրում չկա խոսքի ազատություն, չկան ազատ ընտրություններ և, առհասարակ, մարդու հիմնարար իրավունքների պահպանման երաշխիք չկա»,- գրել է քաղաքական գործիչը:

Բելառուսի ժողովրդի անունից Ցեպկալոն խնդրել է աջակցել աշխարհի առաջնորդներին՝ նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացը եւ ձայների հաշվարկն ապահովելու համար դիտորդական առաքելություններ ուղարկել Բելառուս:

Ցեպկալոն որպես բելառուսական ընդդիմության նպատակ նշել է ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակը, կեղծ քվեարկության դեմ պայքարը, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Եթե Տիխանովսկայան հաղթի, ըստ քաղաքական գործչի, նախատեսվում է երեք-վեց ամսվա ընթացքում անցկացնել նոր նախագահական ընտրություններ, որին կմասնակցեն այն թեկնածուները, ովքեր այժմ անազատության մեջ են:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •