Լիբանանի խորհդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտնել է, որ Բեյրութում պայթյունի հետևանքով հայ զոհերի թիվը հասել է 11, վիրավորներինը՝ 250:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արա Սանջյանը:

«Ըստ Լիբանանի խորհրդարանի հայ առաքելական երեսփոխան Յակոբ Բագրատունիի յայտարարութեան հեռատեսիլի OTV կայանէն, երէկուան պայթումին հետեւանքով մինչեւ հիմա արձանագրուեր են 11 հայ զոհ ու 250 վիրաւոր», նշել է նա։

ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, եւ այլ պարագաների տեսքով:

ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:

«Հիշեցնեմ, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին եւ նրա եղբայրական ժողովրդին», – նշել է Գևորգյանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •