dzerbakalutyun

Բեյրութում ձերբակալվել են նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյաներ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հետաքննության շրջանակում մինչ այժմ 16 մարդ է ձերբակալվել»,- հաղորդել է ռազմական դատարանի ներկայացուցիչ Ֆադի Աքիքին:

Նա հավելել է, որ ավարտին է մոտենում քննության նախնական փուլը, որի ընթացքում 18 անձ է հարցաքննվել:

Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը:

Մոտակայքի, ինչպես նաև պայթյունի վայրից մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերի ապակիները կոտրվել են, շինությունների մի մասը քանդվել է:

Պայթյունի զոհ է դարձել ավելի քան 130 մարդ, վիրավորվել է քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչ:

Բեյրութում մի բուժքույր փլուզված հիվանդանոցի փլատակներից փրկել է 3 նորածնի։ Հրապարակված լուսանկարում բուժքույրը նորածիններին գրկած փորձում է հիվանդանոցի հեռախոսով օգնություն խնդրել, քանի որ պայթյունից հետո քաղաքում բջջային կապն ու էլեկտրականությունն անջատված են եղել։ Նրա խոսքերով՝ պայթյունի պահին նա ծննդաբերական բաժանմունքում է եղել և կորցրել է գիտակցությունը։ Այնուհետև ուշքի է եկել և երեխաներին դուրս բերել։

16 տարվա իր կարիերայում նա նման բան չի տեսել. Ալ-Ռում հիվանդանոցում պայթյունից 12 պացիենտ է մահացել, 4 բուժքույր և 2 այցելու։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •