Sasna Tsrer

«Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունն ավարտվել է, այսօր մեղադրական ճառով հանդես են եկել դատախազները։

Մեղադրող դատախազը պահանջել է խմբի անդամներից Արմեն Բիլյանին դատապարտել 21 տարի, Պավլիկ Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին՝  9 տարի, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Գագիկ Եղիազարյանին, Արեգ Կյուրեղյանին և Էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է՝ անձի մահվան հիմքով։ Իսկ Սմբատ Բարսեղյանի համար դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ը մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։ Նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել էին Ոստիկանության ՊՊԾ գունդը, որի ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը։ Հետագայում նաև մահացել էին ոստիկաններ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Յուրի Տեփանոսյանը մահացել էր դիպուկահարի կրակոցից:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •