Նախագահական ընտրությունների նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչով դիմել է խորհրդարանի պատգամավորներին և երկրի քաղաքացիներին: Նա ելույթ է ունեցել Մինսկի Հանրապետության պալատում 2500 մարդու ներկայությամբ՝ գրում է svoboda.org-ը:

Խոսելով նախընտրական քարոզչության մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ «միլիարդավոր ռեսուրսներ» են նետվել Բելառուսի դեմ: Խոսելով Ռուսաստանի 33 քաղաքացիների՝ PMC Wagner-ի ենթադրյալ մարտիկների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են խռովություններ նախապատրաստելու մեջ, Լուկաշենկան ասել է, որ նրանք մտադիր չեն եղել Ստամբուլ մեկնելու, այլ ուղղակիորեն ուղարկվել են Բելառուս: Այն վարկածները, որոնք հնչեցվել են Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից այն մասին, որ Ռուսաստանի քաղաքացիները Բելառուսով անցնում են Թուրքիա, Լիբիա կամ Վենեսուելա, Լուկաշենկոն անվանել է «սուտ» և կոչով դիմել է «դադարեցնել ստախոսությունը»: Միևնույն ժամանակ, նա ուղղակիորեն չի ասել, որ պաշտոնական Մոսկվան է կանգնած Բելառուս ջոկատ ուղարկելու քայլի հետևում:

Ըստ Լուկաշենկոյի՝ ձերբակալված ռուսներն արդեն ցուցմունք են տվել: «Նրանք ամեն ինչ պատմեցին»: Որն է նրանց ցուցմունքների էությունը՝ նա չի մանրամասնել: Լուկաշենկոն իր հակառակորդներին հորդորել է չապակայունացնել իրավիճակը երկրում: Ըստ Բելառուսի նախագահի՝ մեկ այլ դիվերսիոն խումբ ուղարկվել է երկրի հարավ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •