dzerbakalutyun

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդին՝ Բեսարիոն (Բուսա) Ժվանիան: Նա մեղադրվում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Գոգի Թոփաձեի թոռան՝ Լեվան Թոփաձեի վրա հարձակման մեջ: Այս մասին հաղորդել է «Մտավարի» հեռուստաալիքը:

Համաձայն Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության, 24-ամյա Բուսա Ժվանիան սառը զենքով մի քանի հարված է հասցրել 22-ամյա Լեվան Թոփաձեին: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Թոփաձեի տանը՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանության արդյունքում:

Ավելի վաղ Գոգի Թոփաձեն լրագրողներին ասել էր, որ վիճաբանության բոլոր մասնակիցները հարբած են եղել: Ըստ նրա, միջադեպը տեղի է ունեցել ռեստորանից վերադառնալու ժամանակ: Ըստ որոշ տեղեկությունների, վնասվածք է ստացել նաև Թոփաձեի ընկերը: ՆԳՆ-ն չի հաստատել այս տեղեկատվությունը:

Զուրաբ Ժվանիան քաղաքական գործիչ է, որը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի և Վրաստանի վարչապետի պաշտոնները, եղել է ընդդիմության առաջնորդներից մեկը 2003թ.-ին Վրաստանում տեղի ունեցած վարդերի հեղափոխության ժամանակ: Նա անհայտ հանգամանքներում մահացել է 2005թ.-ի փետրվարի 3-ին, 42 տարեկան հասակում:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •