Այսօր հրաժարական է ներկայացրել Լիբանանի ֆինանսների նախարար Ղազի Վազնին, որը ԱՄՀ հետ բանակցում է Լիբանանին աջակցության ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան։

Այսօր ավելի վաղ հրաժարական էր տվել Լիբանանի արդարադատության նախարար Մարի Կլոդ Նաջմը։ Հրաժարականները տեղի են ունենում Լիբանանում անցած շաբաթ աղետալի պայթյունի և ցույցերի լույսի ներքո։ Նաջմը կառավարության մյուս անդամներին ևս կոչ է արել հրաժարական տալ։ Կառավարության հրաժարականի օգտին է հանդես եկել երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը։

Ավելի վաղ հրաժարականներ են ներկայացրեց տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը և շրջակա միջավայրի նախարար Դամիանոս Կատտարը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •