leksandr Lukashenko batka

Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի իշխանությունները պատրաստ են միջնորդ հանդես գալու բելառուսական ճգնաժամում, որ դադարեցվի քաղաքացիների դեմ բռնությունները, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, հայտնում է Ռոյթերը։

Նաուսեդան զգուշացրել է, որ եթե միջնորդության առաջարկը մերժվի, Բելառուսի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն ինչպես առանձին երկրների, այնպես էլ ԵՄ մակարդակով։

«Բելառուսի հարևաններին, այդ թվում՝ Լիտվային, պետք է կայուն, ժողովրդավարական, անկախ ու բարգավաճող Բելառուս։ Այն ամենն անհամատեղելի է վերջին օրերի իրադարձությունների հետ, որոնց հետեւում ենք մեծ տագնապով», – ասել է Նաուսեդան։

Նաուսեդան ասել է, որ Բելառուսը պետք է հրաժարվի քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումից, ազատ արձակի ձերբակալվածներին, երկխոսություն սկսի քաղաքացիական հասարակության հետ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •