leksandr Lukashenko batka

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ գիշերային բողոքի ցույցերը ուղղուրդվում էին դրսից, և որ դրանց մասնակցում էին նաև Ռուսաստանի քաղաքացիները:

Լուկաշենկոն նշել է, որ նրանք փորձում են խառնաշփոթ ստեղծել երկրում, բայց պատասխանը կլինի համարժեք, և ինքը թույլ չի տա, որ երկիրը պառակտվի:

Բելառուսի առաջնորդի խոսքով՝ «ընդդիմության համատեղ շտաբի ոչխարներին» վերահսկում էր Չեխիան:

«Էլ չեմ խոսում Լեհաստանի մասին: Բոլորն էնտեղ տեղավորվել ու խամաճիկների թելերն են ձգում», – ասաց նա:

Լուկաշենկոն նաև հավելեց, որ անկարգություններին մասնակցելու էին եկել Ուկրաինայից, «ինչպես նաև, ցավոք սրտի, մարդկանց որոշակի ներհոսք կար Ռուսաստանից»:

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն շեշտեց, որ այս ամենը կազմակերպված չէր պետական մակարդակով:

Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ անցած գիշեր իրավապահները ստիպված են եղել հսկել ոչ միայն քաղաքացիների, այլև ընդդիմության համատեղ շտաբի ներկայացուցիչների անվտանգությունը:

«Բոլորին հավաքել էին մի գրասենյակում, այդ թվում՝ ընդդիմության որոշ լրագրողների. ընդամենը 60 հոգի», – Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է «Բելտան»:

Բելառուսի առաջնորդը հավելել է, թե շտաբից հաղորդագրություն է ստացվել, որ ամբոխը շրջապատել է իրենց և խնդրել են պաշտպանել:

«Ես ՊԱԿ-ին հանձնարարել եմ անհապաղ ուղարկել ամենաուժեղ զինծառայողներին, որ հսկեն գրասենյակը, որպեսզի, Աստված մի արասցե, մարդ չսպանեն. սրբազան զոհ էր պետք»,- ասաց Լուկաշենկոն:

«Ամբողջ գիշեր պաշտպանել ենք նրանց և շարունակում ենք վերահսկել իրավիճակը», – ավելացրեց պետության ղեկավարը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •