axqat

Տարիներ շարունակ հորդորել ենք ՀՀ իշխանություններին աջակցել Միջին Արեւելքի հայության հայրենադարձության ինքնաբուխ մղումին: Այս մասին գրել է «Արևելքը»՝ հղում անելով Լիբանանահայ հայրենադարձ գործարար, հասարակական գործիչ Սևակ Արծրունուն։

Լիբանանի տասնյակ հազարանոց համայնքը, որը ամիսներ ի վեր ապրում է շարունակական աղետի պայմաններում, երեկվանից կանգնել է կատարյալ՝ ժողովրդային եւ հաստատությունների կործանման հանգրվանին: Լիբանահայությանն այս պահից սպառնում են համաճարակը, սովը, անիշխանականությունը․․․:

Կոչ ենք անում ՀՀ նախագահին, վարչապետին եւ Կաթողիկոսներին, ժամ առաջ սկսել լիբանահայության մասսայական հայրենադարձության գործընթաց: Այս պահից սկսյալ, անտարբերությունը, դանդաղկոտությունը, անգործունեությունը համազոր են հանցավորության:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •