Aroxjapahutyun

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 288 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 39586 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 մարդ, կատարվել է 170012 թեստավորում, առողջացել է 30850 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 770 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 228 -ն են:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •