Գերմանիայի Մյունխենի օդանավակայանում անվտանգության աշխատակիցները ուղևորներից մեկի ուղեբեռում գտել են հանգուցյալ ամուսնու ոսկորները: Այս մասին հայտնում է Bild հրատարակությունը՝ հղում անելով դաշնային ոստիկանության հայտարարությանը:

Նշվում է, որ ոսկորները հայտնաբերվել են փայտե տուփի մեջ  խուզարկության ընթացքում:

Ուղեբեռի զննմանը ներգրավվել են սահմանային հսկողության աշխատակիցները, բժիշկը և դատախազությունը:

Պարզվել է, որ 74-ամյա կինը և նրա 52-ամյա դուստրը ցանկանում էին հանգուցյալի մնացորդները Հունաստանից, որտեղ նրանք ապրում էին, Մյունխենով և Կիևով տեղափոխել Հայաստան:

Ինչպես նշվում է փաստաթղթերում, տղամարդը մահացել է դեռևս 2008 թ.-ին և թաղված է եղել հունական Սալոնիկ քաղաքում:

Ի վերջո, իրավապահ մարմինները որոշել են, որ հանգուցյալի մնացորդների տեղափոխումը չի հակասում օրենքին, և կանանց թույլ են տվել իրենց ուղեբեռով շարունակել  ճանապարհը դեպի Հայաստան:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •