ՀՀ կառավարությունում կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել ՀՀ Զինված ուժերում ծառայած զինծառայողների` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերը: Նշված գործերից յուրաքանչյուրով աշխատանքային խումբը կկազմի և ՀՀ վարչապետին կներկայացնի խորհրդատվական եզրակացություն:

Աշխատանքային խումբը կուսումնասիրի զինծառայողներ Տիգրան Սուրենի Օհանջանյանի, Լևոն Արսենի Թորոսյանի, Վալերիկ Ազատի Մուրադյանի, Արթուր Սումբատի Ղազարյանի, Արման Հովսեփի Մուրադյանի, Արսեն Արթուրի Մխիթարյանի, Անդրանի Արմենի Մկրտչյանի և Էմիր Գագիկի Մաթևոսյանի մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Զարուհի Մեջլումյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Լալա Բեգոյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •