Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ակտիվությունը, որոնք վերջին շրջանում հանդես են եկել հայտարարություններով:

Լևոն Շիրինյանը նշեց. «Սիամական երկվորյակներ են. նրանց գործողություններում կա մի տակտիկա՝ Հայաստանը պահել պերմանենտ ճնշման տակ, նպատակը ժողովրդին իշխանությունից հիասթափեցնելն է: Սա երկու շերտ ունի, մեկը «Հյուսիսից» է գալիս, որովհետև այնտեղ չեն կարողանում մարսել Հայաստանի պետություն դառնալու փաստը, մյուսը՝  ներքին նախկին գողապետության գործունեությունն է, որ Հայաստան պետություն չլինի: Նրանք սին պատրանք ունեն, թե կգան, փողոց կփակեն և այլն, գուցե աղբանոցների դռնե՞ր կուզենան փակել: Նրանց ուզածը չի լինելու, բայց դժվարություններ կլինեն՝ կախված իշխանության գործունեության արդյունավետությունից:

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե տղամարդ են, թող փորձեն առանց «ախրանայի» 5 րոպե քայլել Մաշտոցի պողոտայով կամ Միշիկը՝ էդ «պադվալի Վաղոն» թող Օպեր գա, թող ժողովրդի մեջ դուրս գա: Ընդհանրապես կյանքը վերադարձ չունի, դա բացառված է… Ավելի լավ է հանձնվեն, բայց նույնիսկ տղամարդկություն չունեն գողացածը վերադարձնեն կամ կոմպրոմիսի գնան, նրանք քաջնազարներ են ու ցռանվերգոներ»:

Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կողոպուտի թալանչի համագործակցողներ են և հանցակիցներ. «Նրանք հայրենիք ու սրբություն չունեն»:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •