Որևէ քաղաքական հայտարարություն, որևէ քաղաքական հայտ կամ իշխանափոխության վերաբերյալ որևէ հայտարարություն առաջին հերթին պետք է գնահատի Հայաստանի քաղաքացին, որովհետև իշխանափոխությունը մեր երկրում, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ազատ քվեի միջոցով, իշխանափոխությունը ևս ի զորու է իրականացնել միմիայն ժողովուրդը:

Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում իշխանափոխության անհրաժեշտության մասին խոսել է թե Ռոբերտ Քոչարյանը, թե Արթուր Վանեցյանը:

«Հայաստանում բավականին երկարատև դադարից հետո 2018-ին տեղի են ունեցել իսկապես ազատ ու թափանցիկ ընտրություններ և այսօրվա իշխանությունը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: Ձեր կողմից նշված անձնավորությունները պետք է այս համատեքստում պատկերացնեն իշխանափոխությունը: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ թե իրենց կենսագրությամբ, թե իրենց աշխարհայացքով, թե իրենց գործունեությամբ ապացուցել են, որ իրենց և ժողովրդի պատկերացումները հակոտնյա են»,- ասաց նա:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •