Բաքվի պաշտոնական եւ անպաշտոն ռուսալեզու լրատվամիջոցները իրականացնում են լայնածավալ հակահայկական արշավ: Արշավի կորիզը հայերի իբր ռուսատյացությունն է եւ Հայաստանի ղեկավարության «դավաճանությունը» Ռուսաստանին:

Մինչդեռ Աբշերոնի թյուրքական պետության ղեկավարը հրապարակում է իր արտաքին քաղաքական նոր հայեցակարգը, որի մեջ Ռուսաստան այլեւս գոյություն չունի: Մինչդեռ, ԱՄՆ եւ Միացյալ Թագավորությանը հատուկ դեր է հատկացված:

Նոր հայեցակարգում չնշված Վրաստանի եւ Իրանի կողքին, նույնպես չհիշատակված Մոսկվան ստացել է ընդամենը «հարեւանի» կարգավիճակ, ճիշտ է՝ հավերժ ածականով:

Միաժամանակ Իլհամ Ալիեւը զգուշացրել է հարեւաններին չստեղծել Բաքվի համար նոր պրոբլեմներ: «Դա անօգուտ է», հավելել է ռեժիմի պարագլուխը:

Թուրքերենի ադրբեջանական բարբառի սիրահարներին ներկայացնում ենք Ալիյեվի ելույթը: Բավարարությունը երաշխավորված է: Ունկնդրեք 15 րոպե 10 վայրկյանից սկսած այստեղ

Ռուսերեն սղագրությանը կարելի է ծանոթանալ “Что касается основных наших приоритетов…” պարբերությունից սկսած այստեղ

Բաքվի ԶԼՄ-ներ. «Սիմոնյանը՝ Փաշինյանին. դուք ձեր տարածքում վարժեցնում եք երիտասարդներին, որպեսզի տապալեն իշխանությունը Ռուսաստանում».

Նկատենք, որ Մոսկվան, ըստ երեւույթին, շարունակում է իր ստեղծած «Ադրբեջանը» ռազմավարական գործընկեր ներկայացնել: Միակողմանի սիրո արգասիք կարելի է համարել Բաքվի պրոպագանդայի եւ Մարգարիտա Սիմոնյանի հավաքագրած խմբակի առերեւույթ համաձայնեցված գործողությունները, ուղղված Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալմանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •