Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ է տալիս ձևավորել երկարատև իմունիտետ, որը, հավանաբար, կտևի մինչեւ երկու տարի: Այդ մասին ասվում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Պատվաստանյութի ներմուծման կրկնակի սխեման թույլ է տալիս երկարատև իմունիտետ ձևավորել: Վեկտորային պատվաստանյութերի կիրառման փորձը (կրկնակի սխեմայի ներմուծման դեպքում) ցույց է տալիս, որ իմունիտետը պահպանվում է մինչև երկու տարի»: Նշվում է, որ օգոստոսի 11-ին գրանցված պատրաստուկը՝ Գամ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ-ը, վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութ է՝ մարդու ադենովիրուսի հիման վրա:

«Պատվաստանյութն անվտանգության և արդյունավետության բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցել է կենդանիների մի քանի տեսակների (կրծողների և պրիմատների) վրա, ավելի ուշ պատվաստանյութը փորձարկվել է կամավորների երկու խմբի (յուրաքանչյուրը՝ 38-ական մարդ) վրա:

Պատվաստանյութը չի պարունակում COVID-19-ի վիրուսի բաղադրիչներ»,- պարզաբանվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 11-ին ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: «Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել է նախագահը: Պատրաստուկն արտադրվելու է Գամալեյայի անվան կենտրոնի և Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •