The Beatles խմբի ստեղծողներից մեկը՝ Փոլ Մաքքարթնին, ցրել է կոլեկտիվի բաժանման պատճառների մասին տարածված առասպելը:

Նա ընդգծել է, որ այն տարածված կարծիքը, թե խմբի ցրվելու ժամանակ դրա մասնակիցներն ատում էին միմյանց, չի համապատասխանում իրականությանը:

Երաժիշտի խոսքով՝ The Beatles-ը մի «ընտանիք էր»: «Իսկ ընտանիքում լինում են վեճեր, լինում են տարաձայնությունններ: Ոմանք ցանկանում են մի բան, ոմանք՝ այլ: Այնպես որ, ես կարծում եմ, որ խմբի ցրվելը տեղի է ունեցել այդպիսի մի վեճից հետո»,-նշել է Մաքքարթնին GQ-ին տված հարցազրույցում: The Beatles խումբը հիմնվել է 1960 թվականին: Նրա կազմում Էին Ջոն Լենոնը, Պոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը: Նաեւ կոլեկտիվում տարբեր ժամանակներում մասնակցել են Սթյուարթ Սաթքլիֆը, Փիթ Բեսթը եւ Ջիմի Նիքոլը: Ընդամենը խումբը թողարկել է 13 ստուդիական ալբոմ: Rolling Stone հանդեսը The Beatles-ի մասնակիցներին համարել Է բոլոր ժամանակների մեծագույն կատարողներ: 1970 թվականին կոլեկտիվը դադարեցրել Է համատեղ աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •