Հայաստանի կառավարությունը կայացրեց արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշում, միաժամանակ սակայն զգալիորեն թուլացնմելով դրա ընթացքում թե քաղաքական-քաղաքացիական, թե տնտեսական գործունեության մի շարք արգելքներ:

Մասնավորապես, Հայաստանում այլևս թույլատրելի են բողոքի ցույցերն ու հանրահավաքները, իհարկե հակահամաճարակային կանոններով՝ մասնակիցները պետք է կրեն դիմակ և պահեմն 1,5 մետր հեռավորություն:

Քաղաքական հավաքների արգելքների չեղարկումը ըստ ամենայնի պայմանավորված է նաև նրանով, որ այդպիսով կառավարությունը փորձում է ազդակ հղել հանրությանը և քաղաքական մրցակիցներին, որ չունի ընդդիմադիր ուժերի հավաքները սահմանափակելու խնդիր և վստահ է իր ուժերին, ադ թվում հանրային աջակցությանը: Այդպիսով, կառավարությունը ըստ էության գնդակը վերադարձնում է այն ուժերի և միավորների դաշտ, որոնք քննադատում էին այս ընթացքում, թե կառավարությունը համաճարակը օգտագործում է ընդամենը քաղաքական սահմանափակումների համար, որպեսզի թույլ չտա մրցակիցներին դրսևորվել և գործել լիարժեք: Այժմ, երբ հանվում են քաղաքական արգելքները, մրցակիցներն են փաստորեն հայտնվում այսպես ասած պատասխանատվության ներքո, իհարկե քաղաքական-հանրային իմաստով:

Այսինքն, եթե նրանք դժգոհում էին և քննադատության մեխ էին դիտարկում արգելքների հանգամանքը, ապա դրա չեղարկումից հետո պետք է թերևս ցույց տան, թե իրենց հատկապես ի՞նչ քայլերին էին խանգարում արգելքները և ի՞նչ խնդիր պետք է առաջացնեին կառավարության համար, որ սահմանափակվում էր համաճարակով: Ինչպե՞ս են խաղարկելու գնդակը կառավարության քաղաքական մրցակիցները, ընդդիմախոս շրջանակները, որոնք իհարկե առավելապես նախկին համակարգի այս կամ այն սեգմենտից էին, քանի որ այլ ընդդիմադիր տրամադրված ուժերը չէին հնչեցնում արգելքների վերաբերյալ քննադատություն ու դժգոհություն: Այդպիսով, եթե կար այդ դժգոհությունը, ապա հավաքների ազատությունը ենթադրում է, որ դժգոհ ուժերը պետք է կազմակերպեն բազմամարդ հանրահավաքներ և ցույց տան, որ ունեն հանրային մեծ աջակցություն և որ մեծացել է կառավարությունից դժգոհ քաղաքացիների թիվը: Այն, որ կառավարության քայերից տարբեր պատճառներով դժգոհ քաղաքացիների թիվը մեծացել է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այլ հարց է այն, թե արդյո՞ք դրանից մեծացել է նախկին կառավարող համակարգի հետ որևէ կերպ ասոցացվող կամ այդ համակարգը ներկայացնող ուժերի հանրային վստահելիությունը: Այստեղ է բուն հարցը և դրա հետ է, որ հավաքների արգելքի չեղարկումով կառավարությունը փաստորեն առերեսում է այդ ուժերին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •