ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ է

Ալիևի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ:

Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիևի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել:

Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից և դրան հաջորդած Ալ Ջազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիևի որոշ պաշտոնյաներ դեռևս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները:

Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ…»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ադրբեջանական իշխանամերձ haqqin.az կայքը մի հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը գաղտնի կապնվել էր Ադրբեջանի իշխանությունների հետ և առաջարկել փոխզիջումների գնալ՝ ապագայում որպես հակամարտության կարգավորման հիմք ընդունելով փուլային տարբերակը և նրանց զիջելով Արցախի ազատագրված տարածքները:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •