Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին:

Մեր դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելու մասին լուրը եւս սուտ է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Լուրը հրապարակվել էր ադրբեջանական լրատվամիջոցներով եւ շրջանառվում էր սոցցանցերում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •