Arcrun Hovhannisyan
Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, խոցել, շարքից հանել, վնասել չկա, միայն ոչնչացնել: Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք և այլն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չգիտի՝ դա ախորժակի՞ց է, թե՞ խելքից:
Նշենք, որ Ա. Հովհաննիսյանը հավանաբար նկատի ունի ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները՝ հայկական ամբողջական զորամասեր, քաղաքներ, տասնյակ մեքենաներ ու դիվիզիոն իբր ոչնչացնելու մասին, որոնք, ինչպես արդեն նշել են ՊՆ ներկայացուցիչները, կեղծ լուրեր են եւ հորինված:

Բացառիկ ու աննախադեպ են այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կան ընդգծված առանձնահատկություններ: Վերլուծությունը՝ մեր հաղթանակից հետո:

«Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •