Հայաստանյան լրատվական կայքի միջոցով ադրբեջանցի հաքերներն արցախցիներին բնակավայրերը թողնելու պաշտոնական կոչ են տարածել. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը: 
«news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան: Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը:
news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը»,- նշել է նա:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •