Ilham Aliev

Տավուշում հուլիսյան պարտությունից հետո ակնառու էր, որ Իլհամ Ալիեւը վերածվում է Թուրքիայի «քաղաքական մահապարտի»: Ներքին իրողությունները վկայեցին, որ Ալիեւը դարձել է Թուրքիայի ձեռքին այդպիսի գործիք, որի շնորհիվ է միայն կարողացել հուլիսյան պարտությունից հետո մնալ իշխանության դե յուրե կրողի կարգավիճակում եւ լիցքափաթել իրավիճակը ԱԳՆ ցրելով:

Այդպիսի Ալիեւը դառնում է ռեգիոնալ անվտանգության անկանխատեսելի սպառնալիք, միեւնույն ժամանակ սակայն՝ սպառնալիք, որի առաջին իսկ զոհը լինելու է հենք ինքը՝ լայն իմաստով:

Ներկայում սանձազերծած պատերազմով Ալիեւի համար դրվում է այլեւս ոչ թե «քաղաքական անվտանգության» երաշխիքի, այլ գործնականում բառի բուն իմաստով կյանքի երաշխիքի հարց:

Ալիեւն իր անձնական խնդրի համար հայտնվելով թուրքական «մահապարտի» կարգավիճակում, զոհասեղանին է դնում ռեգիոնի բնակչության կյանքը՝ զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին, զինվորներին ու սպաներին: Բաքուն գործի է գցել ռեգիոնալ մի «դետոնատոր», որը հղի է վտանգով Վրաստանի, Իրանի համար, իսկ ավելի լայն շրջանակով՝ դեպի Հյուսիսային Կովկաս:

Թուրքիայի համար խաղն ունի որոշակի անպարտելի տրամաբանություն, այն տեսանկյունից, որ անհաջողությունը միեւնույն է դուրս է գրվելու Ալիեւի վրա: Հարցն այն է, թե ում են հանձնելու նրան՝ Ադրբեջանի ժողովրդի՞ն, թե՞ որեւէ «ֆանատիկոսի»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •